Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 91-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Արսենյան փողոց 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․0018 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0051-0257) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Հակոբ Մելիքսեթի Հակոբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0․0018 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 92 000 (իննսուներկու հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: