Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Էդգար Գուրգենի Սաֆարյանի կողմից.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Պ. Սևակի փողոց 1/15 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 20 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 16․65 քմ) և 20 քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Էդգար Գուրգենի Սաֆարյանին շինության համար՝ 39 380 (երեսունինը հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 88 836 (ութսունութ հազար ութ հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 128 216 (մեկ հարյուր քսանութ հազար երկու հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: