|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 սեպտեմբերի 2021 թվականի N 89-Ա |
ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով <<Պռոշաբերդշին>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հուլիսի 20-ի՝ կառուցվող հուշահամալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքի և հեղինակային հսկողության խորհրդատվական ծառայության անվճար իրականացման, <<Մետալ Գռուպ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի օգոստոսի 17-ի՝ շինարարության իրականացման համար նախատեսված մետական ամրաններ ու ամրալարեր հատկացնելու, <<Տրավերտին>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի սեպտեմբերի 10-ի՝ անհրաժեշտ ծավալի տրավերտին շինաքար հատկացնելու և <<Սիսիան Բուատ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի սեպտեմբերի 22-ի՝ սահմանված ծավալի բազալտե շինաքար հատկացնելու վերաբերյալ գրությունները․
- Տալ համաձայնություն համայնքի <<Սև Քար>> կոչվող տարածքից 100 քմ մակերեսով հողատարածք հատկացնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված եղեգնաձորաբնակ զինծառայողների հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման համար։
- Հուշահամալիրի շինարարական աշխատանքներն իրականացնել համաներդրող <<Արմանշին>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -6 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|