Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Տալ թույլտվություն Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր և Մալիշկա բնակավայրերի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերից մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համար՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |