Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 մայիսի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ և 32-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 16-ի թիվ 77-Ա որոշումը, քաղաքացի Հազարապետ Նազարյանի դիմումը, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-592 հոդվածների․

1․ Քաղաքացի Հազարապետ Աշոտի Նազարյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր՝ Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 10-014-0166-0096 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0․728 հա մակերեսով վարելահող հողատեսքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 23042025-10-0008) փոխանակելով Հազարապետ Աշոտի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող 10-014-0166-0065 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0․73 հա վարելահող հողատեսքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 2077304) հետ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3c94b32a-7c46-4b38-ad34-60cf2521f2aa



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner