Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով․
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 27-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 27-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի բյուջեում փոփոխություններ կատարեու մասին:
3) Եղեգնաձոր համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին։
4) «Թավիթիան Վինյարդս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։