Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Մալիշկայի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և ժառանգ Կարինե Բալաբեկի Բաբլոյանի դիմումը.
1․ Հանգուցյալներ Բալաբեկ Վասիլի Բաբլոյանին (մահացած` 01.09.2018թ.), Վարսենիկ Լևոնի Բաբլոյանին (մահացած` 28.09.1997թ.) և քաղաքացի Քնարիկ Բալաբեկի Բաբլոյանին (ծնված` 04.06.1956թ.) հատկացված անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր` 10-032-0108-0006) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 24-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։