Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 9-ին «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև կնքված «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» թիվ 01 պայմանագրի 3.1.5 կետը, հաշվի առնելով «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը լուծելու վերաբերյալ (մուտք՝ 13.04.2022 թվականի N 584) գրությունը. 1. Վաղաժամկետ լուծել «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև 2021 թվականի հուլիսի 9-ին կնքված կնքված (գրանցված է ՀՀ Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 2048) «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» թիվ 01 պայմանագիրը:
2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |