Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը՝
1. Քաղաքացի Արսեն Մուշեղի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 21012022-10-0006, կադաստրային ծածկագիր՝ 10-014-0022-0002), Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի Երևանյան խճուղի 16 հասցեում գրանցված բնակելի կառուցապատման հողը վերահասցեավորել՝ տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, Եղեգնաձորի խճուղի, 16 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին անձին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։