Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկը․ 1. Եղեգնաձոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 37745000 (երեսունյոթ միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար) ՀՀ դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով մարզադաշտն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |