Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, քննարկելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի 2023 թվականի հուլիսի 26-ի N ՊՆ/510-ԳՔ/4534-2023 գրությունը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի․
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոց 1-ին նրբանցք 7 հասցեում գտնվող 0․0658 հա բնակելի կառուցապատման հողը և 907․99 քմ մակերեսով բազմաբնակարան շենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07072023-10-0019) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ բնակարանները զինծառայողներին տրամադրելու նպատակով։
2․ Առաջարկել Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր։
3․ Նվիրաբերության պայմանագրի կնքման, պայմանագրից բխող պետական գրանցման և այլ վճարներն՝ ամբողջությամբ ենթակա են վճարման նոր սեփականատիրոջ կողմից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։