Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության էկոնոմիայի նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 1667-Ն հրամանը և «Թավիթիան Վինյարդս» ՍՊ ընկերության ներկայացուցիչ՝ Վարդան Խաչատրյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «Թավիթիան Վինյարդս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 22092020-10-0011 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-014-0128-0051), 3.64757 հա գյուղատնտեսական նշանակության հողերց (արոտավայր՝ 3․36969 հա, վարելահող՝ 0․27788 հա) 0.1 հա արոտավայր հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատարածք` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն հիմնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: