Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ.-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի N 25-Ա որոշումը.
1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 10-042-0158-0122 կադաստրային ծածկագրով, 0.72084 հա մակերեսով նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` խոտհարք,այլ հողատեսք, հողատարածքը վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված Հարություն Սերգեյի Այվազյանին 25 տարի ժամկետով:
2. Տարեկան վարձավճարը սահմանել 33 000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ:
3. Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 2750 (երկու հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը: Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում, վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ , քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: