Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերությունները և ԱՁ Աղավնի Թադևոսյանի հայտը․
1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի Թանահատի փողոց 62/1 հասցեում գտնվող առևտրի սրահում ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելու համար ԱՁ Աղավնի Թադևոսյանին տալ թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: