Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Զարիկ Հակոբյանի դիմումը.

1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Թամանցիների փողոց 2-րդ նրբանցք 7 հասցեում գտնվող, Զարիկ Զաքարայի Հակոբյանին, Հասմիկ Մանուկի Հայրապետյանին, Գայանե Զարիկի Հակոբյանին, Հերմինե Զարիկի Հակոբյանին, Էդուարդ Զարիկի Հակոբյանին և Վարդան Զարիկի Հակոբյանին  համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի (կադաստրային ծածկագիր` 10-001-0121-0005, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N14122023-10-0006) առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝

1) 0.12577 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Թամանցիների փողոց, 2-րդ նրբանցք, 7  բնակելի տուն,

2) 0.12573 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Թամանցիների փողոց, 2-րդ նրբանցք, 7/1  բնակելի տուն:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
(62.64 Կբ)
Փաստաթուղթ՝66e79653-653a-457b-8ade-1eab72ce818d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner