|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2020 թվականի N 109-Ն |
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 5-րդ կետի և « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով. 1. Հաստատել Եղեգնաձոր համայնքի 2021թվականի բյուջեի նախագիծը․
ա/ եկամուտների գծով – 297180 հազար ՀՀ դրամ բ/ ծախսային գծով - 297180 հազար ՀՀ դրամ 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3 5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը / պակասուրդը/ հատված 4 6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` հատված 5 7.Համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6 8.Սահմանել,որ ա/ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները բ/ ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը:
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -7 ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|