Եղեգնաձոր համայնքի և հարակից մի շարք համայնքների համար նախատեսված աղբավայր է համարվում 10-001-0342-0030 կադաստրային ծածկագրով 1.74 հա հողատարածքը:
Նշված ծածկագրով հողատարածքում օրենքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության անցկացման , ինչպես նաև ըստ պատշաճի տարածքը որպես աղբավայր օգտագործելու համար անհրաժեշտ է նշված գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա :
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 21-րդ կետի պահանջներով .
- 1.74 հա մակերեսով փոխադրել էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա , որպես Եղեգնաձոր համայնքի և հարակից համանքների աղբավայր օգտագործելու համար :
- Խնդրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետին սույն որոշումը ներկայացնելու ՀՀ Կառավարության քննարկմանը :
-
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունը ստանալու դեպքում տվյալ հողամասերի նպատակային նշանակությունը էներգետիկայի,կապի,տրանսպորտի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխելու նպատակով ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը :
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից :
|