Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
3) Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի կողմից 2025 թվականին ներկայացվող սուբվենցիոն ծրագրային հայտերին համաձայնություն տալու մասին։
5) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։
6) Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
7) Հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
8) Կառուցապատման իրավունքով տրամադրված պայմանագրերի ժամկետը երկարաձգելու մասին։
9) Համայնքային սեփականություն հանդիսացող, վարձակալությամբ տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողերից ենթավարձակալության տրամադրելու համար համաձայնություն տալու մասին։
10) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։