Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը և համասեփականատեր Սամվել Աբրահամյանի դիմումը.
1. Քաղաքացներ Զավեն Վարդանի Աբրահամյանին, Սոնիկ Անդրանիկի Աբրահամյանին և Սամվել Զավենի Աբրահամյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ավագյան փողոց, նրբանցք 2 հասցեում գրանցված անշարժ գույքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2666340 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0004-0004) առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.0511 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ա. Ավագյան փողոց, 1-ին նրբանցք, 2/1 հողամաս,
2) 0.11564 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ա. Ավագյան փողոց, 1-ին նրբանցք, 2 բնակելի տուն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։