Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը.
1․ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Գլաձորյան փողոց 2/9/1 հողամաս (կադաստրային ծածկագիր` 10-001-0119-0176, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17022025-10-0007), Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Գլաձորյան փողոց 2/9/2 հողամաս (կադաստրային ծածկագիր` 10-001-0119-0181, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07062021-10-0009) և Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Գլաձորյան փողոց 2/9/3 հողամաս (կադաստրային ծածկագիր` 10-001-0119-0182, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07062021-10-0013) հասցեներում գրանցված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Գլաձորյան փողոց, 2-րդ նրբանցք 2 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: