Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքում 2024 թվականի մայիսի 1-ից աղբահանությունն իրականվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված օպերատորի կողմից․
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 21-ի՝ «2025 թվականի համար Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 122-Ա որոշմամբ հաստատված՝
1) թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
2) թիվ 13 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
2․ Սույն որոշման հիմնական մասի 1-ին կետի 1-ին ենթակետը ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 1-ից, իսկ 2-րդ ենթակետը՝ ստորագրման պահից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։