Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի՝ «Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշման 2-րդ կետը.
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 03-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․ գործառնական դասակարգման`
01.01.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ և այն ավելացնել նույն ոլորտի տնտեսագիտական դասակարգման՝ 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածին՝ տարվա ընթացքում առաջացած լրացուցիչ ծախսերի մասով ֆինանսավորում կատարելու նպատակով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։