Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 19-ի N 43-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).
1. Եղեգնաձոր համայնքի գյուղ Վերնաշեն հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.13217 հա այլ հողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21022025-10-0011, կադաստրային ծածկագիր 10-042-0032-0033), գյուղատնտեսական նշանակության 0.17442 հա վարելահողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04032025-10-0002, կադաստրային ծածկագիր 10-042-0175-0045),գյուղատնտեսական նշանակության 0.05665 հա վարելահողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03032025-10-0026, կադաստրային ծածկագիր 10-042-0175-0058) և գյուղատնտեսական նշանակության 0.26924 հա հնդավորի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20022025-10-0011, կադաստրային ծածկագիր 10-042-0050-0028) աճուրդում հաղթող ճանաչված Արման Աշոտի Գաբրիելյանի (ծնված՝ 05.07.1959թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վաճառքի գին ընդունել՝ աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 1 448 400 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: