Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը և «ՖԻՆՔԱ» ՈԻՎԿ ՓԲԸ-ի հայտը․
1․ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր բնակավայրի Անդրանիկի 10/1 հասցեում արտաքին գովազդ տեղադրելու համար «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին տալ թույլտվություն՝ 2025 թվականի հունվար-հունիս ամիսների համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: