Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով. 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող համապատասխանաբար 10-001-0321-0005 և 10-001-0342-0034 կադաստրային ծածկագրերով, 0.15527 հա և 0.2 հա մակերեսներով, համայնք Եղեգնաձոր ք․ հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ հողատեսք և նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող հողատարածքները մեկ լոտով աճուրդով օտարելու վերաբերյալ համայնքապետի առաջարկությանը:
2. Մեկնարկային գին սահմանել 835000 ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |