Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Վարդան Աբրահամյանի դիմումը․
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց, 12/17 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության 0․00265 հա մակերեով բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0051-0131) ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Վարդան Գարեգինի Աբրահամյանին։
2. Վաճառքի գին սահմանել 117 710 (մեկ հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր տասը) ՀՀ դրամ (կադաստրային արժեքի 100 տոկոսը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։