Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Ս. Արսենյան փողոց 5/6 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24.21 քմ մակերեսով ավտոտնակը և 0.00266 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Մուրադ Բաբկենի Թորոսյանին շինության համար՝ 52 380 (հիսուներկու հազար երեք հարյուր ութսուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 118 160 (մեկ հարյուր տասնութ հազար մեկ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 170 540 (մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: