Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 91-Ա որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 25-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Երևանյան խճուղի 13/2 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.064 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0135-0103) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Վահե Մանվելի Սահրադյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.064 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 1 940 400 (մեկ միլիոն իննը հարյուր քառասուն հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: