Այսօր: Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 485-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 սեպտեմբերի 2025 թվականի N 485-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի, 2191 հոդվածի երրորդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից ստուգայցի արդյունքում կազմված արձանագրությունը, ինչպես նաև վարչական վարույթի շրջանակներում կազմված արձանագրությունը․

1. Սեփականության իրավունք ունեցող անձի կողմից Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 11 հասցեում գտնվող շենքում առանց թույլտվության քանդման աշխատանքներ իրականացնելու համար՝ Երևան քաղաքի բնակիչ Վահան Վասակի Բաբայանին ենթարկել վարչական պատասխանատվության

2. Տուգանքի չափը նշանակել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:

3․ Պարտավորեցնել Վահան Վասակի Բաբայանին` սույն որոշումը ստանալուց հետո 15 օրյա ժամկետում նշանակված տուգանքը վճարել Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101065 հաշվեհամարին՝ տեղեկացնելով, որ տուգանքը չվճարելու դեպքում այն բռնագանձվելու է հարկադիր կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner