Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 մայիսի 2025 թ.

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱԶԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի պահանջներով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի դրույթների, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 124-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած կառուցապատման մրցույթի արդյունքները.

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա. Միկոյանի փողոց 15/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.0004 հա հասարակական կառուցապատման հողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20112024-10-0008, կադաստրային ծածկագիր 10-001-0049-0154) կառուցապատման մրցույթում հաղթող ճանաչված Մետաքսյա Սամվելի Ֆրանգուլյանի (ծնված՝ 26.05.1985թ.) հետ կնքել հողամասի կառուցապատման պայմանագիր 10 (տասը) տարի ժամկետով՝ տարեկան վարձավճար ընդունելով 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:

2. Վարձավճարը գանձել յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև ընթացի տարվա դեկտեմբերի 20-ը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՌՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner