Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 19-ի N 43-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ագարակաձորի խճուղի 2/3 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.02 հա այլ հողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10032025-10-0008, կադաստրային ծածկագիր 10-001-0173-0024) աճուրդում հաղթող ճանաչված Էդիկ Հրանտի Իսախանյանի (ծնված՝ 01.01.1954թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վաճառքի գին ընդունել՝ աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 856 100 (ութ հարյուր հիսունվեց հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: