Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 75-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 սեպտեմբերի 2021 թվականի N 75-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝

1.Տալ համաձայնություն ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի թիվ 1210-Ն որոշմամբ համայնքում հակակարկտակայան տեղադրելու նպատակով հատկացված 5700․0 հազ․ ՀՀ դրամ գումարը ներառել համայնքի բյուջե գրանցելով եկամտային մասի 1257 տողին, որպես պետական բյուջեից նպատակային հատկացումներ և նպատակաուղղել բաժին 4 խումբ 2 դաս 1 գյուղատնտեսություն ոլորտի այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածին /հոդված 5129/ 3 հատ հակակարկտակայաններ ձեռք բերելու և տեղադրելու համար։

2․ Տալ համաձայնություն համայնքում հողի իրացումից գոյացած 8073048 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքի բյուջե մուտքագրելով 8411 տողին, որպես հողի իրացումից մուտքեր, իսկ գույքի իրացումից գոյացած 5354596 ՀՀ դրամ գումարը՝ 8111 տողին որպես անշարժ գույքի իրացումից մուտքեր և նպատակաուղղել 6000000 ՀՀ դրամ բաժին 6 խումբ 6 դաս 1 բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ ոլորտի շենքերի շինությունների կապիտալ նորոգում հոդվածին /հոդված 5113/ Միկոյան 22 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար, 7427644 ՀՀ դրամ բաժին 8 խումբ 2 դաս 4 հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտի , շենքերի և շինությունների կառուցում հոդվածին /հոդված 5112/ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման ֆինանսավորման համար։

3․ Տալ համաձայնություն համայնքի բյուջեի վարչական մասի բաժին 6 խումբ 4 դաս 1 փողոցային լուսավորության ոլորտի կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածից /հոդված 4267/ 1318000 ՀՀ դրամ պակասեցնել ավելացնելով` բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանություն ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հոդվածին / հոդված 4637/ 320000 ՀՀ դրամ համայնքիՄիկոյան 11 շենքի հարակից տարածքում աղբամանների տեղադրման հարթակ կառուցելու համար, բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի պարտադիր վճարներ հոդվածին /հոդված 4823/ 300000 ՀՀ դրամ Կադաստրում գործարքների կատարման համար և 291996 ՀՀ դրամ նույն ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հոդվածին /հոդված 4637/ համայնքային գերեզմանոցի ճանապարհի նորոգման և աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակի դռան և պատուհանների ճաղավանդակների պատրաստման և տեղադրման համար, 140000 ՀՀ դրամ համայնքի անասնագերեզմանոցի հարևանությամբ անցնող առվի նորոգման համար, բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի տեղեկատվական ծառայություններ հոդվածին /հոդված 4234/ 118000 ՀՀ դրամ տեղեկատվության հրապարակման ծառայությունների և նամականիշների ձեռքբերման համար, բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանություն ոլորտի պարտադիր վճարներ հոդվածին /հոդված 4823/ 23600 ՀՀ դրամ աղբատար մեքենայի ավտոստուգատեսի անցկացման ծառայությունների ֆինանսավորման համար, բաժին 10 խումբ 7 դասբ 1 սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող / ոլորտի այլ նպաստներ բյուջեից հոդվածին /հոդված 4729/ 124404 ՀՀ դրամ սոցիալապես անապահով խմբերին օգնություն տրամադրելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -6

ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍՄԲԱՏՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner