Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ.-ի թիվ 1920-Ն որոշումը. 1. Տալ համաձայնություն Քնարիկ Երվանդի Աբրահամյանի սեփականություն հանդիսացող, 10-001-0318-0021 կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, 0․00360 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակավայրերի, բնակելի կառուցապատման հող։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |