Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 նոյեմբերի 2024 թ.

ԳԱՅԱՆԵ ԳՐԻՇԱՅԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացի Գայանե Միրզոյանի դիմումը.

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում գտնվող, 10-001-0051-0165 կադաստրային ծածկագրով՝ 0․0018 հա մակերեսով հողամասի կառուցապատման նպատակով քաղաքացի Գայանե Գրիշայի Միրզոյանի հետ 2012 թվականի օգոստոսի 21-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը վաղաժամկետ լուծել:

2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՎԱՀՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝3dac9d71-a0c9-4c4a-9ab8-02d6b855f162



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner