Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետի և ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով. Տալ համաձայնություն համայնքային բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ բաժին 11 խումբ 1 դաս 2 ոլորտի պահուդտային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 634 000 դրամ պակասեցնել, ավելացնելով`
- 334 000 դրամ բաժին 1 խումբ 3 դաս 3 ոլորտի համակարգչային ծառայություններ հոդվածին /հոդված 4232/, 300 000 դրամ ՀԾ-ի ձեռք բերման և 34 000 դրամ ՏՀԶՎԿ-ին ծրագրերի սպասարկման համար.
- 300 000 դրամ բաժին 4 խումբ 2 դաս 1 ոլորտի մասնագիտական ծառայություններ հոդվածին /հոդված 4241/ համայնքում անասնաբուժական ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար:
|