Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 110-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա․ Միկոյան փողոց, 5/11 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․00029 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0050-0213) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Մանվել Դերենիկի Միքայելյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0․00029 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 45 700 (քառասունհինգ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: