Այսօր: Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 484-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 սեպտեմբերի 2025 թվականի N 484-Ա

ԱՐԵՎՀԱՏ ԲԱԳՐԱՏԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-րդ մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ, 101-րդ հոդվածի 1-3 մասերով, հիմք ընդունելով քաղաքացի Արևհատ Մկրտչյանի դիմումը․

1․ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արևհատ Բագրատի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության ներքոնշյալ հողատեսքերը ճանաչել համայնքային սեփականություն.

1) վարելահող` 0.355 հա, կադաստրային ծածկագիր` 10-042-0151-0084 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 450328)․

2) պտղատու այգի` 0.276 հա, կադաստրային ծածկագիր` 10-042-0153-0007 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 450329)։

2․ Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner