Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով.
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 4-ի թիվ 23-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․
1) Պակասեցնել գործառնական դասակարգման`
ա. 11.01.02 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 68 518 700 (վաթսունութ միլիոն հինգ հարյուր տասնութ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ,
բ. 06.04.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 16 152 000 (տասնվեց միլիոն մեկ հարյուր հիսուներկու հազար) ՀՀ դրամ,
գ. 04.05.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
դ. 01.06.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից 896 000 (ութ հարյուր ինսունվեց հազար դրամ) ՀՀ դրամ,
ե. 01.03.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4266 (առողջապահական և լաբորատոր նյութեր) հոդվածից 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։
2) Ավելացնել գործառնական դասակարգման՝
ա․ 01.01.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման՝ 4211 (գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր) հոդվածին 17 900 (տասնյոթ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ, 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին 32 800 (երեսուներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամ և 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածին 610 000 (վեց հարյուր տաս հազար) ՀՀ դրամ,
բ. 01.03.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման` 4261 (գրասենյակային նյութեր և հագուստ) հոդվածին 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։
գ. 01.06.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման` 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ,
դ. 04.05.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման` 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին 82 406 000 (ութսուներկու միլիոն չորս հարյուր վեց հազար) ՀՀ դրամ:
ե. 02.05.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման` 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: