Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերով, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 16-րդ, 118-րդ հոդվածի 6-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Վերնաշենի սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի որոշմամբ և ժողովրդական դեպուտատների Եղեգնաձորի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 1978 թվականի դեկտեմբերի 19-ի նիստի արձանագրությամբ հաստատված քաղվածքները, Արմեն Աշոտի Գաբրիելյանի դիմումը.
1. Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արմեն Աշոտի Գաբրիելյանին հատկացված շինությամբ ծանրաբեռնված Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի 8-րդ փողոց, 11 անասնաշենք հասցեում գտնվող, 0.6 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողի հողահատկացման փաստաթղթային հիմքերը:
2. Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գ., Վերնաշեն, 8-րդ փողոց, 11 անասնաշենք:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: