Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ, 43-րդ կետերը և համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի եզրակացությունը․
1․ Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման՝
1) 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել դրամական օգնություն՝
ա․ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն հավելվածի,
բ․ Մալիշկա բնակավայրի բնակիչ Արմենուհի Կոստանյանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
գ․ Եղեգնաձոր բնակավայրի բնակիչ Մելանյա Հովհաննիսյանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
դ․ Եղեգնաձոր բնակավայրի բնակիչ Հարություն Ստեփանյանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ,
ե․ Մալիշկա բնակավայրի բնակիչ Օվսաննա Գիվարգիզյանին՝ 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ․
2) 4726 (հուղարկավորության նպաստներ բյուջեից) հոդվածից` 110 000 (մեկ հարյուր տաս հազար) ՀՀ դրամ հատկացնել Լուսինե Թաթոյանին, 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ՝ Նուշիկ Բաղդասարյանին (Եղեգնաձոր բնակավայր)։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։