Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Արա Ավագյանի կողմից.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Ա.Միկոյան փողոց, 9/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00299 հա հողամասի և 59.90 քմ. արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 53.57 քմ, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0050-0218) ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Արա Ռաֆիկի Ավագյանին. շինության համար՝ 117 944 (մեկ հարյուր տասնյոթ հազար ինը հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 132 810 (մեկ հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր տասը) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 250 754 (երկու հարյուր հիսուն հազար յոթ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ արժեքով:
2. Ուղղակի վաճառքի պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ միասնական տեղեկանքի մասով պահանջվող վճարները թողնել քաղաքացի Արա Ավագյանի վրա։
3. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: