Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով․
1․ <<Գլաձոր համայնքային տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը միացնել <<Եղեգնաձորի համայնքային տնտեսություն>> ոչ առևտրային կազմակերպությանը։
2․ <<Գլաձոր համայնքային տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները փոխանցել <<Եղեգնաձորի համայնքային տնտեսություն>> ոչ առևտրային կազմակերպությանը՝ համապատասխան փոխանցման ակտ կազմելու միջոցով։
3․ Ուժը կորցրած ճանաչել ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 08-Ա որոշման 11-րդ հավելվածը։
4․ Ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի 08-Ա որոշման 10-րդ հավելվածը փոփոխել և շարադրել նոր խմբագրությամբ՝ ըստ ներկայացված հավելվածի։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից։