Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 66-Ն
 

Զեկ. ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ տողին (տող 1393) ավելացնել 3 878 000 (երեք միլիոն ութ հարյուր ութսունյոթ հազար) ՀՀ դրամ և այն նպատակաուղղել 09․01․01 (նախադպրոցական կրթություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ 1.5-5 տարեկան կրթության և զարգացման առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթության ապահովմանը, այդ թվում՝

ա․ «Եղեգնաձորի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող թվով 6 (վեց) երեխաների համար՝ 969 500 (ինը հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,

բ․ «Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող թվով 12 (տասներկու) երեխաների համար՝ 1 939 000 (մեկ միլիոն ինը հարյուր երեսունինը հազար) ՀՀ դրամ,

գ․ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ հաճախող թվով 6 (վեց) երեխաների համար՝ 969 500(ինը հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ․

2) գործառնական դասակարգման 08․01․01 (հանգստի և սպորտի ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4221 (ներքին գործուղումներ) հոդվածից պակասեցնել 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ և այն ավելացնել 08.02.04 (այլ մշակութային կազմակերպություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածին՝ Եղեգնաձոր համայնքում գործող թվով 6 դպրոցների 9 ավարտական 12-րդ դասարանների վերջին զանգի միջոցառմանն աջակցելու համար, յուրաքանչյուր դասարանին՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner