Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Սամվել Բաբաջանյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Երևանյան խճուղի 39/1 հասցեում գտնվող, Սամվել Հայկազի Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր` 10-001-0058-0217, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12092024-10-0007) անշարժ գույքի առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ ճշտված հասցեները՝
1) 36.80 քմ մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի, 39/2 առևտրի սրահ,
2) 224.40 քմ մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի, 39/1 շինություն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։