Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով.
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 27-ի՝ «Թավիթիան Վինյարդս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 93-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.Տալ համաձայնություն «Թավիթիան Վինյարդս» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1.85303 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքից (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 09082022-10-0003 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0307-0035) 0.21 հա-ի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոխելու համար։»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: