Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 113-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև 2015 թվականի մայիսի 21-ին և օգոստոսի 17-ին կնքված հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի 8․1-րդ կետերը, «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ կազմակերպության կողմից նախատեսվում է պայմանագրերով սահմանված տարածքներում իրականացնել ներդրումային և արդիականացման ծրագրեր․

1․ Տալ համաձայնություն՝ «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև 2015 թվականի մայիսի 21-ին և օգոստոսի 17-ին կնքված հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի ժամկետները 5 (հինգ) տարի ժամկետով (մինչև 2030 թվականը) երկարաձգելու համար՝ տարեկան վարձավճար սահմանելով 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր պայմանագրի համար։

2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի ժամկետների երկարաձգման համաձայնագրեր:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնել «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի վրա։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner