Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 2191 հոդվածի երրորդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից ստուգայցի արդյունքում կազմված արձանագրությունը.
1. Սեփականության իրավունք ունեցող անձի կողմից Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 11 հասցեում գտնվող շենքում առանց թույլտվության քանդման աշխատանքներ իրականացնելու համար՝ Երևան քաղաքի բնակիչ Վահան Վասակի Բաբայանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օր նշանակել օգոստոսի 28-ին ժամը 12:00-ին Եղեգնաձորի համայնքապետարանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: