Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջները.
1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.69036 հա մակերսով այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-042-0810-0001-ից) գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2. Սույն որոշման առաջին կետում նշված հողատեսքը ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի՝ դարձնելով պտղատու այգի (հնդավոր):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։