Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի N 91-Ա, դեկտեմբերի 24-ի N 132-Ա որոշումները և 2025 թվականի մարտի 18-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Գ.Նարեկացու փողոց 3/8 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00361 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28112024-10-0007, կադաստրային ծածկագիր 10-001-0051-0267) աճուրդում հաղթող ճանաչված Սուսաննա Սերյոժայի Հարությունյանի (ծնված՝ 05.01.1959թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատեսքի վաճառքի գին ընդունել՝ աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 208 850 ( հարյուր երկու հարյուր ութ հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: