Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Արարատ Ազիզի Մարտիրոսյանի կողմից.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Պ. Սևակի փողոց 3/11 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 97.8 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 84.7 քմ) և դրա սպասարկման համար առանձնացված 0.00380 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Արարատ Ազիզի Մարտիրոսյանին. շինության համար՝ 192 569 (մեկ հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 168 789 (մեկ հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր ութսունինը) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 361 358 (երեք հարյուր վաթսունմեկ հազար երեք հարյուր հիսունութ) ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: